Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ջերմուկում մեկնարկել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովը
03/10/2013 16:56
Կիսվել

Ջերմուկում մեկնարկել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ջերմուկում մեկնարկել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովը: Այն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 5-ը:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակում կկազմակերպվեն համայնքների կայուն զարգացման խնդիրներին վերաբերող հետեւյալ տասը թեմատիկ կլոր սեղանները.

1. Տեղական ինքնակառավարման ոլորտ. Վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացման գործընթաց, տեսլական եւ արդյունավետություն:

2. Ստուգումներ եւ վարչական հսկողություն. Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության) եւ վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում, վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթը համայնքներում:

3. Գնումների գործընթաց . ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում:

4. Մրցակցային համայնք. Համայնքների զարգացումը, մրցակցային համայնքի տեսլականը, համայնքների 4-ամյա զարգացման պլանները եւ դրանց իրավական կարգավորումները:

5.Շրջակա միջավայր. Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, բարելավման ծրագրեր, խնդիրներն ու լուծման առաջարկները:

6. Զբոսաշրջություն, տնտեսական զարգացում. Զբոսաշրջությունը որպես գործարար միջավայրի զարգացմանը նպաստող գործոն, համայնքային բրենդի ձեւավորումը, զարգացումը եւ խթանումը, համայնքների մրցակցային առավելությունները, ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները:

7. Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսական քաղաքականությունը, օրենսդրական բացերը եւ անհրաժեշտ փոփոխությունները, գյուղացիական տնտեսությունների ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները:

8. Տեղական ինքնակառավարման ոլորտ. Համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասությունների շրջանակը, “Ավագանու ինստիտուտ”-ի ձեւավորումը, ընթացիկ խնդիրները եւ լուծման առաջարկները:

9. ՓՄՁ զարգացումը Հայաստանում. Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն ու ներկա օրենսդրությունը, գործարարությունը տեղական մակարդակում, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությունը:

10. Հողերի կառավարում. ՀՀ գյուղական համայնքներում հողային օրենսդրության պահանջներին համապատասխան վերահսկողության իրականացման ընթացքում առկա խնդիրների վերհանում եւ դրանց լուծման ուղիները:

Այս տարի համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ մարզական միջոցառումներ. մարզերի թիմերը կմասնակցեն շախմատի եւ նարդու մրցաշարերին, ինչպես նաեւ “Ինչ, որտեղ, երբ” ինտելեկտուալ խաղ-մրցույթին:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88