Արվեստի ստեղծագործությունների արտահանումը աճել է 2 անգամ
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանվել են 1321.7 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2 անգամ:
2012 թվականի առաջին ութ ամսվա ընթացքում մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 659.7 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկիր են ներմուծվել 483.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ: Տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է ավելի քան 70%-ով: