2025թ.-ի հունվար-հոկտեմբերին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 141.4 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 141,375.5 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.3%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 3%-ով և հասույթը կազմել է 1,461.0 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 3.8%-ով և կազմել 8,181.2 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 2.7%-ով, իսկ հասույթը կազմել է 131,733.3 մլն դրամ։
