Հայաստանը և Վրաստանը կընդլայնեն համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում
Հայաստանը և Վրաստանը պատրաստակամ են ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում: Նման հայտարարությամբ հանդես են եկել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչները՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիներում ռադիոհաճախականության տիրույթները լայնաշերտ շարժական կապի ծառայության կողմից ճիշտ օգտագործելու ուղիներն ու հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կապված կապի և հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: