Արծաթի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է Microsoft-ի արժեքը
Bloomberg-ի տվյալներով՝ արծաթի շուկայական կապիտալիզացիան հասել է ավելի քան 3.5 տրիլիոն դոլարի՝ գերազանցելով ամերիկյան Microsoft ընկերության արժեքը։
2025 թվականի սկզբից ի վեր արծաթի ֆյուչերսների գինը բարձրացել է 115%-ով։ Վիճակագրության համաձայն՝ արծաթը դարձել է աշխարհի հինգերորդ խոշորագույն ապրանքը շուկայական կապիտալիզացիայով։ Ոսկին զբաղեցնում է առաջին տեղը, որին հաջորդում են Nvidia-ն, Apple-ը և Alphabet-ը, որը վերահսկում է Google-ը։
