Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 371.00+1.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 436.00+0.00
OIL:  BRENT - 100.25-0.91 WTI - 95.42-0.32
COMEX:  GOLD - 4720.40+0.06 SILVER - 80.40+0.88
COMEX:  PLATINUM - 2059.30-0.17
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 156.65-0.09 EUR/GBP - 1.1784+0.47
FOREX:  EUR/USD - 1.1784+0.47 GBP/USD - 1.3632+0.57
STOCKS RUS:  RTSI - 1101.49-0.24
STOCKS US: DOW JONES - 49609.16+0.02 NASDAQ - 26247.08+1.71
STOCKS US: S&P 500 - 7398.93+0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 62417.88-0.47 TOPIX - 3840.93+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 26406.84+0.05 SSEC - 4225.02+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10233.07-0.43 CAC40 - 8112.57-1.09
STOCKS EUR:  DAX - 24338.63-1.32
11/05/2026  CBA:  USD - 368.96-0.05 GBP - 501.42-0.58
11/05/2026  CBA:  EURO - 434.23+0.09
11/05/2026  CBA:  GOLD - 56244-31 SILVER - 956.58+3.43
2025-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով
17/12/2025 20:05
Կիսվել

2025-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 5.1%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 5․8%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազել են 1․7%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազել են 0․1%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 3.4%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 4․7%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 0․1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 1․5%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 1.9%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազել են 0.3%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճեր գրանցվել են Վանաձոր և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ նոյեմբերի համեմատ հանրապետությունում հաճարի գինն աճել է 2.7%-ով, հացինը՝ 3.0%-ով, ալյուրինը՝ 4.8%-ով, հնդկացորենինը՝ 7.9%-ով, մակարոնեղենինը՝ 8.8%-ով, ոլոռինը՝ 9.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.1%, 0.2%, 2.5% 0.8% և 0.1%-ով: Թռչնամսի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, տավարի, խոզի, գառան մսերինը՝ 4.2%, 9.9% 13.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.0%, 0.2% և 2.9%-ով:2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի և կարագի՝ 5.3% և 11.9%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.6% և 1.1% գնաճ: «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 13.7%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ պահածոյացված կաթի գինն աճել է 1.1%-ով, պանրինը՝ 3.4%-ով, թարմ կաթինը՝ 5.7%-ով, կաթնաշոռինը՝ 7.2%-ով, մածունինը՝ 7.3%-ով, թթվասերինը՝ 8.6%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.8%, 2.0%, 2.0%, 2.3% և 2.8%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 15.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.0%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 3.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սուրճի գինն աճել է 10.7%-ով, շոկոլադինը՝ 12.2%-ով, կակաոյինը՝ 30.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1% և 3.6%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.3% և 8.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% և 0.2%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 7.8% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 8.6% գնաճ: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 3. 1%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.7% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 1.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%-ով: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.6%-ով (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևան և Հրազդան քաղաքներում), իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են 0.6% և 1.6%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.4% և 1.2%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սակագներն աճել են 2.9%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.3-0.1%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով:

Արտարժույթի շուկա: 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.6% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.2% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. նոյեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 2.0% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների 0.4% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% նվազում: 2025թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.0 դրամ, ինչը 1.8%-ով ցածր է 2024թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (389.0 դրամ):

11/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.96
-0.05
Եվրո (EUR)
434.23
+0.09
Ռուբլի (RUR)
4.9961
+0.0489
Լարի (GEL)
137.67
+0.18
56244
-31
Արծաթ
956.58
+3.43