Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վրաստանի տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է 6.4%-ով
22/12/2025 18:22
Կիսվել

Վրաստանի տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է 6.4%-ով

2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 28 մլրդ լարի, իսկ իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասել է 6.4%-ի։ Այդ մասին վկայում են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալները։

ՀՆԱ-ի դեֆլյատորը, որը ցույց է տալիս, թե տնտեսության աճն ինչ չափով է պայմանավորված գների փոփոխությամբ, ոչ թե արտադրության իրական աճով, կազմել է 4.7%։

Տնտեսական աճին ամենամեծ ներդրում ունեցող ոլորտների շարքում առաջատար են տեղեկատվությունն ու հաղորդակցությունները (21.1%), կրթությունը (20.7%), ֆինանսական և ապահովագրական ծառայությունները (14.7%), պետական կառավարումն ու պաշտպանությունը, սոցիալական ապահովությունը (9.7%), տրանսպորտն ու պահեստավորումը (8.1%), ինչպես նաև արվեստը, ժամանցն ու հանգիստը (13%)։

Նվազում է գրանցվել գյուղատնտեսության, անտառային և ձկնաբուծության ոլորտներում (-5.4%), էլեկտրաէներգիայի, գազի և կոնդիցիոներացված օդի արտադրության ու բաշխման ոլորտում (-3.3%), ինչպես նաև հանքարդյունաբերությունում (-8,7%)։

ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ բաժինը հասնում է առևտրին (15%) և վերամշակող արդյունաբերությանը (9.4%)։ Դրանց հաջորդում են անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (8.8%), շինարարությունը (8.4%), տեղեկատվությունն ու հեռահաղորդակցությունը (7.4%), գյուղատնտեսությունը, անտառային և ձկնաբուծության ոլորտները (7.3%), տրանսպորտն ու պահեստավորումը (6.2%), պետական կառավարումը (6%) և կրթությունը (5.4%)։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88