Կառավարությունը կաջակցի Թեղուտում իրականացվող ներդրումային ծրագրին
Կառավարության որոշմամբ՝ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն:
Ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով կառուցվում է հանքաքարի հարստացման և խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015թ.: Այն տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար:
Նախատեսվում է նաև շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նշենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում: