Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 62.02+1.39 WTI - 57.94+1.31
COMEX:  GOLD - 4503.80+3.03 SILVER - 69.08+0.61
COMEX:  PLATINUM - 2213.10+5.50
LME:  ALUMINIUM - 2945.00+0.99 COPPER - 11881.50+0.88
LME:  NICKEL - 14803.00+1.11 TIN - 43227.00+0.70
LME:  LEAD - 1984.50+1.07 ZINC - 3072.50+0.28
FOREX:  USD/JPY - 156.27-0.70 EUR/GBP - 1.1776+0.53
FOREX:  EUR/USD - 1.1776+0.53 GBP/USD - 1.3481+0.66
STOCKS RUS:  RTSI - 1078.73+0.77
STOCKS US: DOW JONES - 48362.68+0.47 NASDAQ - 23428.83+0.52
STOCKS US: S&P 500 - 6878.49+0.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 50412.87+0.02 TOPIX - 3423.25+0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 25774.14-0.11 SSEC - 3919.98+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 9865.97-0.32 CAC40 - 8121.07-0.37
STOCKS EUR:  DAX - 24283.97-0.02
23/12/2025  CBA:  USD - 381.55+0.05 GBP - 515.63+3.2
23/12/2025  CBA:  EURO - 450.11+2.5
23/12/2025  CBA:  GOLD - 54241+1038 SILVER - 849.13+42.24
Երևանի 2026թ. բյուջեն՝ նվազող եկամուտները չեն խանգարում գրանցել պարգևատրումների «տպավորիչ» աճ. ԼՈՒՅՍ հիմնադրամ
23/12/2025 19:52
Կիսվել

Երևանի 2026թ. բյուջեն՝ նվազող եկամուտները չեն խանգարում գրանցել պարգևատրումների «տպավորիչ» աճ. ԼՈՒՅՍ հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը, որի արդյունքում առանձնացվել են հետևյալ առանցքային դրույթները։

  • 2026թ. Երևանի բյուջեի եկամուտները նվազելու են. նույնիսկ անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխության հաշվին ակնկալվող զգալի ավելացումը չի փոխհատուցում պաշտոնական դրամաշնորհների և պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների կտրուկ կրճատումը։

Կանխատեսվում է, որ Երևան քաղաքի 2026թ. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ։ Դրանք 2025-ի բյուջեով պլանավորված ցուցանիշի համեմատ նվազելու են 5.0%-ով կամ 7.9 մլրդ դրամով՝ չնայած, որ սեփական եկամուտներն աճելու են 4.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխությամբ։ Նվազման պատճառն այն է, որ 12.6 մլրդ դրամով կրճատվելու են ոչ սեփական եկամուտները (պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ընդհանուր գումարը)։ Այսինքն՝ ոչ սեփական եկամուտներից չափազանց մեծ կախվածությունն էապես սահմանափակում է արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունը։

Ի դեպ, ոչ սեփական եկամուտների բաղադրիչներից առաջինի՝ պաշտոնական դրամաշնորհների պլանավորվող ծավալն արդեն մի քանի տարի շարունակ նվազում է. 2026-ի պլանավորվող ցուցանիշը 2019-ից ի վեր ամենաբարձր՝ 2021-ի հաստատված բյուջեի ցուցանիշի համեմատ պակաս է 62.7%-ով կամ 16.1 մլրդ դրամով։

Ստացվում է, որ ոչ միայն սեփական եկամուտների աճը հիմնականում ապահովվելու է պարզապես օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, այլև այն բավարար չի լինելու, որպեսզի 2026-ի ընդհանուր եկամուտները 2025-ի համեմատ չնվազեն։

  • Բյուջեի ծախսերը նվազելու են, սակայն դա չի խանգարելու, որ պարգևատրումները շարունակեն «տպավորիչ» աճ գրանցել։

Երևանի 2026թ. բյուջեի ընդհանուր ծախսերը կազմելու են 156.8 մլրդ դրամ՝ 2025 թվականի համեմատ նվազելով 2.7 մլրդ դրամով կամ 1.7%-ով։ Ընթացիկ ծախսերի նվազումն ավելի զգալի է. դրանք 2025-ի համեմատ նվազելու են 7.4 մլրդ դրամով կամ 4.9%-ով։ Չնայած դրան, ընթացիկ ծախսերի բաղադրիչներից մեկի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2026-ի բյուջեով հատկացվող միջոցները 2025-ի համեմատ աճելու են 73.8%-ով։ Ի դեպ, դրանք 2023-ից սկսած տարեցտարի կտրուկ ավելանում են, և 2026-ի ցուցանիշն ավելի քան 7.1 անգամ գերազանցելու է 2022-ի ցուցանիշին։ Ավելին, 2025թ. բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության համաձայն՝ 2025-ի տարեկան ճշտված պլանով պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին ուղղվող միջոցները ընթացիկ տարվա հաստատված բյուջեով պլանավորվածի համեմատ էապես՝ 2.3 անգամ ավելացվել են, չնայած որ հաստատված բյուջեի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ զգալիորեն՝ 46.1%-ով բարձր է։ Ի դեպ, 2025թ. 9 ամիսներին արդեն իսկ փաստացի ծախսվել է 1.8 անգամ ավելի շատ, քան 2025-ի հաստատված բյուջեով ամբողջ տարվա համար է նախատեսված։

Հաշվի առնելով 2026թ. բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակը, ինչպես նաև մի քանի տարի շարունակ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը` 2026-ին նույնպես դրանց կատարման իրատեսականությունը կասկածների տեղիք է տալիս։ 

  • Բյուջեի ծախսերը՝ ըստ ծրագրերի ուսումնասիրության բացահայտում են քաղաքային իշխանության կողմից անարդյունավետ կառավարման հետևանքները։ Այսպես.

Բյուջետային ուղերձում նշված է, որ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով նախատեսվել է 2.0 մլրդ դրամ՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների մեկնարկի իրականացման համար»։ Մինչդեռ 2025-ի բյուջեով նույնպես այս ծրագրի գծով ծախսեր էին նախատեսվել՝ 9.6 մլրդ դրամի՝ բյուջետային ուղերձում նշելով՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար»։ Այսինքն` ենթադրվում է, որ ընթացիկ տարում կառուցման աշխատանքներ չեն իրականացվել, և նախատեսվում է աշխատանքները մեկնարկել միայն 2026-ին՝ այն էլ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվածից մի քանի անգամ պակաս միջոցներով։

Ուղերձում նշված է, որ «Նախագծային աշխատանքներ» ծրագրով նախատեսված գումարի մի մասն օգտագործվելու է «մետրոպոլիտենի՝ «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարանի կառուցման համար …. նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու» համար։ Նույն նպատակով միջոցներ են հատկացվել նաև ընթացիկ տարվա՝ 2025-ի բյուջեով: Քանի որ 2025-ի բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվությունում բացակայում է ըստ ծրագրերի ծախսերի կատարողականի մասին տեղեկատվությունը, հնարավոր չէ պարզել՝ 2026-ի բյուջեով այս ծրագրի գծով ծախսերի նախատեսման պատճառը ընթացիկ տարվա ցածր կատարողակա՞նն է, թե՞ միգուցե մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը (այս դեպքում իսկապես խոսքը սոսկ վերգետնյա կայարանի կառուցման մասին է) քաղաքային իշխանությունների համար այնքան բարդ գործ է, որ նախքան բուն կառուցման աշխատանքներին անցնելը պահանջում է մի քանի տարվա նախագծանախահաշվային աշխատանքներ։

«Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման վերլուծություն» ծրագրով 2026-ի բյուջեով դարձյալ միջոցներ են նախատեսվել (ճիշտ է, 2025-ի բյուջեի ցուցանիշից 2.5 անգամ պակաս)։ Չի բացառվում, որ նվազեցման պատճառն այս ծրագրի գծով տարիներ շարունակ արձանագրվող ցածր կատարողականն է։ Այսպես, 2023-ի բյուջեով ծրագրի համար նախատեսված 290.0 մլն դրամի դիմաց փաստացի արձանագրվել է 0% կատարողական, 2024-ի 250.0 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 0.4%։ 2025-ի բյուջեով նույնպես նախատեսվել է 250.0 մլն դրամ, որի կատարման չափն ու իրատեսականությունը կարձանագրվի 2025թ. տարեկան արդյունքներով։

  • Բյուջետային պլանավորման ոլորտում քաղաքային իշխանությունների հմտությունների առումով առկա են հիմնավոր կասկածներ։

2018 թվականից ի վեր բոЕ87լոր տարիների համար բյուջեի հաշվեկշռի փաստացի ցուցանիշը մշտապես կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) տարբերվել է պլանայինից։ Մասնավորապես, բոլոր այդ տարիների համար պլանավորվել է պակասուրդային բյուջե, սակայն անցած 7 տարիներից միայն 2022 թվականին է փաստացի բյուջեն ունեցել պակասուրդ, այն էլ պլանավորվածից չափազանց մեծ շեղմամբ՝ փաստացի պակասուրդն ավելի քան կրկնակի մեծ է եղել։

Պլանային և փաստացի ցուցանիշների միջև զգալի շեղումները միայն պակասուրդին չեն վերաբերում: Այնպիսի տպավորություն է, որ գալիք տարվա բյուջետային ցուցանիշները պլանավորելիս քաղաքային իշխանությունները հաշվի չեն առնում նախորդ տարվա և ընթացիկ տարվա անցած ամիսների փաստացի ձևավորված ցուցանիշները, որի արդյունքում, որպես կանոն, տվյալ տարվա փաստացի ցուցանիշներն էապես շեղվում են պլանավորված ցուցանիշներից, ինչը խոսում է պլանավորման ցածր որակի մասին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/y2nz5

23/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.05
Եվրո (EUR)
450.11
+2.5
Ռուբլի (RUR)
4.8673
+0.0498
Լարի (GEL)
141.58
+0.27
54241
+1038
Արծաթ
849.13
+42.24