
Բացվել է «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրություն
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը նվիրված «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրություն:
Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Բոլոր ցուցանմուշները «Հայգորգ» արտադրական միավորման և դրա ավանդույթները պահպանող, ներկայիս սեփականատեր «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերն են։