2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումը նվազել է 33.2%-ով
2025թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 18,908.4 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 33.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 4,210.4 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանն արտահանել է 7,349.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 11,559.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 40.6%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 27.4%։
