Տնտեսական

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 82.96-1.18 WTI - 77.99-1.59
COMEX:  GOLD - 2310.10-0.05 SILVER - 26.79-0.37
COMEX:  PLATINUM - 966.20-0.14
LME:  ALUMINIUM - 2551.50+0.93 COPPER - 9910.00+1.48
LME:  NICKEL - 19237.00+3.16 TIN - 31983.00+3.27
LME:  LEAD - 2215.00+1.61 ZINC - 2903.00+0.59
FOREX:  USD/JPY - 152.98-0.02 EUR/GBP - 1.0758+0.22
FOREX:  EUR/USD - 1.0758+0.22 GBP/USD - 1.2544-0.04
STOCKS RUS:  RTSI - 1184.68+0.57
STOCKS US: DOW JONES - 38675.68+1.18 NASDAQ - 16156.33+1.99
STOCKS US: S&P 500 - 5127.79+1.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.51 CAC40 - 7957.57+0.54
STOCKS EUR:  DAX - 18001.60+0.59
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
Երևանում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով
11/10/2013 18:04
Կիսվել

Երևանում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով

Երևանում կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովին:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով ընթերցել է համաժողովի պատվիրակներին ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:

Բացման խոսքով հանդես է եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Իր խոսքում Տարոն Մարգարյանը նշել է, որ համաշխարհային զարգացումների ներկա տեմպերն օրեցօր նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում քաղաքային իշխանություններին, ինչը պարտադրում է  լինել առավել ճկուն և անընդհատ կատարելագործել մունիցիպալ կառավարման համակարգը և ընդգծել, որ  որքան մեծ է քաղաքացիական հասարակության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, այնքան արդյունավետ է այն ու եղած մարտահրավերներն էլ՝ հեշտ հաղթահարելի: Տարոն Մարգարյանը հատկանշել է նաև, որ փորձի փոխանակումը քաղաքային տնտեսությունների առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ լուծումներ է ենթադրում:

Ելույթով հանդես է եկել նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամը, ով անդրադարձել է եվրոպական խոշոր քաղաքների կառավարման մոդելներին, գրեթե բոլոր քաղաքներին բնորոշ խնդիրներին և դրանց համակողմանի լուծման տարբերակներին:

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ  Հովհաննես Թոքմաջյանը,  Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, համաժողովի մասնակից այլ քաղաքների պատվիրակներ:

Տեղի են ունեցել նաև քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել  հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին:

Համաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ:

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32