Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը նոյեմբերին ՀՆԱ-ի աճը գնահատել է 0.1%, իսկ հունվար-նոյեմբերին՝ 1%
29/12/2025 11:16
Կիսվել

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը նոյեմբերին ՀՆԱ-ի աճը գնահատել է 0.1%, իսկ հունվար-նոյեմբերին՝ 1%

ՌԴ ՀՆԱ-ի աճը 2025 թվականի նոյեմբերին, ըստ Տնտեսական զարգացման նախարարության գնահատականի, կազմել է 0.1% տարեկան արտահայտությամբ՝ հոկտեմբերյան 1.6% աճից հետո, սեպտեմբերին՝ 0.9%, օգոստոսին և հուլիսին՝ 0.4%, հունիսին՝ 1%, մայիսին՝ 0.7%, ապրիլին՝ 1.5%, մարտին՝ 1.1%, փետրվարին՝ 0.5% և հունվարին՝ 2.7%։ Այդ մասին նշվում է գերատեսչության «Տնտեսությունում ընթացիկ իրավիճակի մասին» զեկույցում։

Նախարարությունը նշում է, որ նոյեմբերին աճի տեմպերի դանդաղումը մասամբ պայմանավորված է օրացուցային գործոնով․ 2025 թվականի նոյեմբերին եղել է երկու աշխատանքային օրով պակաս, քան 2024 թվականի նոյեմբերին։

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՌԴ ՀՆԱ-ն, ըստ Տնտեսական զարգացման նախարարության հաշվարկների, տարեկան արտահայտությամբ ավելացել է 1%-ով։

«ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ՝ 2025 թվականի 11 ամիսների արդյունքներով ՀՆԱ-ի աճը պահպանվել է 1% տարեկան մակարդակում, ինչը համապատասխանում է ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսմանը։ Նոյեմբերին ՀՆԱ-ն նախորդ տարվա մակարդակից բարձր է եղել 0.1%-ով՝ հոկտեմբերի 1.6%-ից հետո։ Մասամբ նման դինամիկան պայմանավորված է օրացուցային գործոնով․ 2025 թվականի նոյեմբերին եղել է երկու աշխատանքային օրով պակաս, քան 2024 թվականի նոյեմբերին», – ասվում է նախարարության զեկույցում։

Սեպտեմբերին Տնտեսական զարգացման նախարարությունը 2025 թվականի համար ՌԴ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 1%՝ ապրիլյան տարբերակի 2.5%-ից, իսկ 2026 թվականի համար՝ մինչև 1.3%՝ 2.4%-ից։ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը չէր բացառել, որ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպերը կլինեն 1%-ից փոքր-ինչ ցածր։

Ռուսաստանի բանկը հոկտեմբերին 2025 թվականի համար ՌԴ ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը նվազեցրել է մինչև 0.5%-1%՝ հուլիսյան 1%-2%-ից, իսկ 2026 թվականի համար այն պահպանել է 0.5%-1.5% միջակայքում։

«Ինտերֆաքս»-ի կողմից դեկտեմբերի սկզբին հարցված վերլուծաբանները կանխատեսում են, որ 2025 թվականին ՀՆԱ-ն կաճի 0.9%-ով, իսկ 2026 թվականին՝ 1.2%-ով։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01