Տնտեսական

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
Վենեսուելայում բռնագրավված գույքի համար ԱՄՆ ընկերություններին կփոխհատուցեն միայն նավթային ոլորտում ներդրումների դեպքում
05/01/2026 14:18
Կիսվել

Վենեսուելայում բռնագրավված գույքի համար ԱՄՆ ընկերություններին կփոխհատուցեն միայն նավթային ոլորտում ներդրումների դեպքում

ԱՄՆ վարչակազմը ամերիկյան ընկերություններին պարզաբանել է, որ նրանք փոխհատուցում կստանան Վենեսուելայում նախկինում ազգայնացված գույքի համար միայն այն դեպքում, եթե ներդրումներ կատարեն այդ երկրի նավթային արդյունաբերության արդիականացման մեջ: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Վարչակազմի նախաձեռնությանը ծանոթները հայտնել են, որ վերջին շաբաթներին վարչակազմի պաշտոնյաները նավթային ընկերությունների աշխատակիցներին ասել են, որ եթե նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց հորատման կայանների, նավթատարների և այլ բռնագրավված գույքի համար, ապա պետք է պատրաստ լինեն վերադառնալ Վենեսուելա և հենց հիմա լայնածավալ ներդրումներ անել՝ մաշված վենեսուելական նավթային ոլորտը վերակենդանացնելու համար

Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի բիզնես շրջանակներում այս առաջարկին վերաբերվել են զգուշությամբ, քանի որ, նրանց կարծիքով, նույնիսկ պարզ չէ, թե մոտ ապագայում ով է ղեկավարելու Վենեսուելան։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ Սպիտակ տան ծրագիրը օրակարգում է արդեն շուրջ 10 օր։

«Սակայն Վենեսուելայի ենթակառուցվածքները գտնվում են այն աստիճան ողբալի վիճակում, որ այդ ընկերություններից ոչ մեկ չի կարող տալ հիմնավորված գնահատական, թե ինչպես կարելի է դրանք կարգի բերել», – հավելել է նա։

Ոլորտի մեկ այլ՝ անանուն ներկայացուցիչ պարզաբանել է, որ ԱՄՆ վարչակազմի ծրագիրն ամենասկզբնական փուլում է։

«Իշխանափոխության նախապատրաստման ընթացքում անցկացվել են խորհրդակցություններ։ Դրանք եղել են անկանոն, և ընդհանուր առմամբ՝ ոլորտում դրանց նկատմամբ մեծ ոգևորություն չի եղել», – ասել է նա։

Քննարկումներ են ընթացել նաև Վենեսուելայի պետական նավթագազային PDVSA ընկերության ապագայի վերաբերյալ։ Politico-ի աղբյուրը նշել է, որ թեև նախատեսվում է փոխել ընկերության ղեկավարությունը, այն չեն պատրաստվում ապազգայնացնել կամ բաժանել մասերի առնվազն այս փուլում, քանի որ նավթի մատակարարումները պետք է շարունակվեն։

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7