Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մինչև 2040-ը Վենեսուելային նավթի արդյունահանումն օրական 3 մլն բարելի հասցնելու համար կպահանջվի 183 մլրդ դոլար
07/01/2026 11:23
Կիսվել

Մինչև 2040-ը Վենեսուելային նավթի արդյունահանումն օրական 3 մլն բարելի հասցնելու համար կպահանջվի 183 մլրդ դոլար

Վենեսուելան տեսականորեն կարող է վերականգնել նավթի արդյունահանումը մինչև 1990-ականների վերջում արձանագրված մակարդակները, սակայն դա կպահանջի ժամանակ և լայնածավալ ներդրումներ, այդ թվում՝ արտասահմանյան: Այս կարծիքին են Rystad Energy-ի վերլուծաբանները։

Ներկայումս երկիրը, որն ունի աշխարհում նավթի ամենամեծ հաստատված պաշարները, արդյունահանում է շուրջ 1.1 մլն բարել օրական։ Միայն այդ ծավալի պահպանումն առաջիկա 15 տարիների ընթացքում կպահանջի մոտ 53 մլրդ դոլարի ներդրում նավթի հետախուզման և արդյունահանման, ինչպես նաև հարակից ենթակառուցվածքների մեջ:

Մոտակա 2-3 տարիներին նավթի արդյունահանումը երկրում կարող է աճել օրական 300 հազար բարելով՝ առանց մեծ ծախսերի, սակայն հետագա աճի համար կպահանջվեն տարեկան մոտ 8-9 մլրդ դոլարի ներդրումներ։ Այդ դեպքում նավթի արտադրությունը կարող է վերականգնվել մինչև օրական 2 մլն բարել՝ 2032 թվականին և մինչև 3 մլն բարել՝ 2040 թվականին։

2040 թվականին նավթի արդյունահանումը օրական 3 մլն բարելի հասցնելու համար անհրաժեշտ ընդհանուր կապիտալ ներդրումների ծավալը Rystad-ի փորձագետները գնահատում են 183 մլրդ դոլար։ Այդ գումարի մի մասը կարող է տրամադրել պետական էներգետիկ ընկերությունը՝ PDVSA-ն, սակայն նավթային ոլորտի կայուն վերականգնման համար Վենեսուելային անհրաժեշտ կլինի առնվազն 30-35 մլրդ դոլարի արտասահմանյան ֆինանսավորում նույնիսկ առաջիկա երկու-երեք տարիներին:

Միևնույն ժամանակ, Rystad-ի բազային սցենարը, որը ներկայացվել էր դեկտեմբերին, ենթադրում է պատժամիջոցների և ծովային շրջափակման պահպանում, ինչը կհանգեցնի Վենեսուելայում նավթի արդյունահանման աստիճանական կրճատման՝ մինչև օրական 700 հազար բարել 2040 թվականին։ Այդ սցենարը շարունակում է մնալ վերլուծաբանների համար հիմնական։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12