Սաուդյան Արաբիան փետրվարին կիջեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Սաուդյան Արաբիան փետրվարին կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջաններից գնորդների համար: Այս մասին տեղեկացնում է պետական Saudi Aramco ընկերությունը։
Ասիա մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կնվազի 0.3 դոլար՝ բարելի դիմաց։ Այն կլինի 0.3 դոլարով ավելի թանկ, քան Օման/Դուբայ նավթի զամբյուղը։
Ասիայում նավթի մյուս տեսակների գների իջեցումը կլինի 0.2-0.3 դոլար՝ բարելի դիմաց, ԱՄՆ-ում՝ 0.3-0.4 դոլար, իսկ Հյուսիս-Արևմտյան Եվրոպայի և Միջերկրական ծովի տարածաշրջաններում՝ 0.4 դոլար՝ բարելի դիմաց։
