Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հոկտեմբերին նվազել է
09/01/2026 14:05
Կիսվել

ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հոկտեմբերին նվազել է

ԱՄՆ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կրճատվել է 39%-ով՝ կազմելով 29.4 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է երկրի Առևտրի նախարարությունը։

Սա նվազագույն դեֆիցիտն է՝ 2009 թվականի հունիսից ի վեր։

Վերանայված տվյալների համաձայն՝ սեպտեմբերին ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 48.1 մլրդ դոլար, այլ ոչ թե նախկինում հայտարարված 52.8 մլրդ դոլարը։

Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսում էին, որ հոկտեմբերին դեֆիցիտը կկազմի 58.9 մլրդ դոլար։

Հոկտեմբերին արտահանման ծավալն աճել է 2.6%-ով և հասել ռեկորդային 302 մլրդ դոլարի։ Ծառայությունների արտահանումն աճել է 0.7 մլրդ դոլարով՝ հասնելով 106.1 մլրդ դոլարի։

Ապրանքների արտահանումը ավելացել է 7.1 մլրդ դոլարով՝ կազմելով 195.9 մլրդ դոլար։ Մասնավորապես, աճել են ոսկու և այլ թանկարժեք մետաղների, ինչպես նաև դեղագործական արտադրանքի արտահանման ծավալները։

Ներմուծման ծավալը նվազել է 3.2%-ով՝ կազմելով 331.4 մլրդ դոլար։ Ապրանքների ներմուծումը նվազել է 12.1 մլրդ դոլարով (մինչև 255 մլրդ դոլար), մինչդեռ ծառայությունների ներմուծումն աճել է 1.1 մլրդ դոլարով՝ հասնելով 76.3 մլրդ դոլարի։

Ապրանքների առևտրում դեֆիցիտը հոկտեմբերին կրճատվել է 19.2 մլրդ դոլարով՝ կազմելով 59.1 մլրդ դոլար, մինչդեռ ծառայությունների ոլորտում պրոֆիցիտը նվազել է 0.4 մլրդ դոլարով՝ հասնելով 29.8 մլրդ դոլարի։

Մեքսիկայի հետ ապրանքների առևտրում դեֆիցիտը կազմել է 17.9 մլրդ դոլար, Չինաստանի հետ՝ 13.7 մլրդ դոլար, իսկ ԵՄ հետ՝ 6.3 մլրդ դոլար։

Հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ի արտաքին առևտրի ընդհանուր դեֆիցիտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56 մլրդ դոլարով (7.7%-ով)։ Արտահանումն աճել է 6.3%-ով, ներմուծումը՝ 6.6%-ով։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12