Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Դոնալդ Թրամփը ռիսկի է ենթարկում Չինաստանի հետ առևտրային զինադադարը
13/01/2026 13:25
Կիսվել

Դոնալդ Թրամփը ռիսկի է ենթարկում Չինաստանի հետ առևտրային զինադադարը

Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման մասին։ Այս քայլը վտանգի տակ է դնում Չինաստանի հետ մեկ տարվա փխրուն զինադադարը․ Չինաստանը իրանական նավթի ամենախոշոր գնորդն է: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ցանկացած երկիր, որը բիզնես է վարում ԻԻՀ հետ, կվճարի 25% մաքսատուրք ԱՄՆ-ի հետ իրականացվող բոլոր գործարքների համար։ Թրամփը շեշտել է, որ միջոցառումը ուժի մեջ է մտնում «անմիջապես», սակայն չի հստակեցրել մաքսատուրքերի կիրառման մանրամասները։

Սպառնալիքը հնչել է ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Թրամփը և Սի Ծինփինը կնքել էին համաձայնագիր, որը դադարեցրել էր առևտրային պատերազմը և ապահովել էր ԱՄՆ-ի մուտքը չինական հազվագյուտ հողային մետաղների շուկա։

Հոկտեմբերյան զինադադարից հետո ԱՄՆ-ի միջին մաքսատուրքային դրույքաչափը չինական ապրանքների նկատմամբ նվազել էր 40.8%-ից մինչև 30.8%։ Նոր տուրքերը կարող են խաչ քաշել այդ պայմանավորվածությունների վրա և կասկածի տակ դնել Թրամփի՝ ապրիլին Պեկին նախատեսված այցը։

Պեկինը հայտարարությունն ընկալել է որպես ճնշման ակտ։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը սպառնալիքներն անվանել է «հարկադրանք» և խոստացել է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»։ ՉԺՀ առևտրի նախարարությանը կից վերլուծական կենտրոնի փորձագետ Չժոու Մին նշել է, որ եթե ԱՄՆ-ն խախտի գործարքը, Չինաստանն իրավունք ունի պատասխան քայլերի։ Նա նաև կասկածի տակ է դրել, թե ինչպես կարող է երրորդ երկրների առևտուրը Իրանի հետ սպառնալ ԱՄՆ-ի անվտանգությանը։

Ակցիաների և պարտատոմսերի շուկաները հայտարարությանը արձագանքել են զուսպ։ Ներդրողները կարծում են, որ սա կարող է լինել ընդամենը հռետորաբանություն։

«Շուկան անտարբեր է Թրամփի քմահաճ սպառնալիքների նկատմամբ։ Դժվար թե նա կարողանա իրեն թույլ տալ խափանել Չինաստանի հետ զինադադարը միայն Իրանի վրա ճնշում գործադրելու համար», – նշել է Union Bancaire Privée-ի ներկայացուցիչ Վեյ-Սերն Լինգը։

Նավթային շուկայի վերլուծաբաններն ընդգծում են, որ իրական արձագանքը կհաջորդի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ֆիզիկապես սկսի որսալ իրանական նավթ տեղափոխող տանկերները։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69