2025թ․-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 10.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 863.1 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 10.9%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 50.3%-ով և կազմել 212,155.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 12.8%-ով և կազմել է 1,879,126.8 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 11.7%-ով՝ կազմելով 28,845.5 տոննա։
Կրի արտադրությունը նվազել է 7.5%-ով և կազմել 33,278.2 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 9.7%-ով՝ կազմելով 7,592.1 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն նվազել է 15.3%-ով և կազմել 81,897.6 տոննա։
