Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հեղուկ ածխաջրածինների համաշխարհային արտադրությունը 2025 թվականին աճել է մոտ 3 մլն բարել/օր
14/01/2026 12:07
Կիսվել

Հեղուկ ածխաջրածինների համաշխարհային արտադրությունը 2025 թվականին աճել է մոտ 3 մլն բարել/օր

Հեղուկ ածխաջրածինների համաշխարհային արտադրությունը 2025 թվականին ավելացել է օրական 2.95 մլն բարելով՝ հասնելով 106.28 մլն բարել/օր ծավալի: Այս մասին նշվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության ամսական զեկույցում։

2026 թվականին գերատեսչությունը կանխատեսում է ցուցանիշի աճ՝ 1.37 մլն բարել/օրով (նախորդ զեկույցի համեմատ՝ գնահատականը բարձրացվել է 120 հազար բարել/օրով)՝ մինչև 107.65 մլն բարել/օր, իսկ 2027 թվականին՝ ընդամենը 0.5 մլն բարել/օրով՝ մինչև 108.18 մլն բարել/օր։

EIA-ի գնահատմամբ՝ ընթացիկ տարում հեղուկ ածխաջրածինների առաջարկի աճը պայմանավորված կլինի ՕՊԵԿ+ երկրների արդյունահանման ավելացմամբ, իսկ 2027 թվականին՝ դաշինքին չանդամակցող երկրների կողմից, հիմնականում՝ Հարավային Ամերիկայի երկրներում։

Միաժամանակ գերատեսչությունն ակնկալում է, որ կշարունակվի առևտրային պաշարների կուտակման միտումը, քանի որ առաջարկի աճը գերազանցում է պահանջարկի աճին, սակայն 2027 թվականին այս միտումը կլինի ավելի թույլ՝ առաջարկի աճի տեմպերի դանդաղման և պահանջարկի աճի արագացման պատճառով։

Գերատեսչության վերլուծաբանների կարծիքով՝ ՕՊԵԿ+ դաշինքը 2026 թվականին կարտադրի իր ծրագրից մոտ 0.9 մլն բարել/օրով պակաս, ընդ որում՝ «թերակատարման» հիմնական բաժինը կվերաբերի Ռուսաստանին (պատժամիջոցների պատճառով) և Մեքսիկային (արտադրողականության նվազման հետևանքով)։ EIA-ն չի ակնկալում, որ 2027 թվականին ՕՊԵԿ+-ը կավելացնի արդյունահանումը՝ շուկայում առևտրային պաշարների կուտակման պատճառով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85