
Բարաք Օբաման ստորագրել է բյուջեի նախագիծը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է բյուջեի նախագիծը, որ թույլ է տալիս բարձրացնել երկրի պետական պարտքի վերին սահմանը և վերականգնել պետական կառույցների աշխատանքը: Առավել վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատներում:
Reuters-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ պետական կառույցները, որոնք հոկտեմբերի 1-ից մասնակիորեն «փակվել էին», իրենց աշխատանքը կվերականգնեն արդեն այսօր՝ հոկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ բյուջեի նախագծի «փոխզիջումային» տարբերակն ընդունվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև տևած երկարատև բանակցությունների արդյունքում:
Կողմերը փոխհամաձայնության են եկել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը համաձայնել է վերանայել առողջապահության համակարգի բարեփոխումների համար նախատեսված ծախսերը:
Հատկանշական է, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շնորհիվ ԱՄՆ-ին հաջողվեց խուսափել տեխնիկական դեֆոլտից: