Արգենտինան պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում
Արգենտինան կարևորում է գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը: Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Արգենտինայի էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերին՝ առաջարկելով գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջև գործակցությունը խորացնելու նպատակով կազմել աշխատանքային ծրագիր:
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ Սերգո Կարապետյանը ողջունել է համագործակցության առավել լայն ձևաչափերի անցնելու առաջարկը, սակայն նշել է, որ մեր երկիրն ունի սննդամթերքի անվտանգության հստակ չափորոշիչներ եւ չի ներկրում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք: Նախարարն ասել է նաև, որ իրատեսական է համարում համագործակցությունը անասնաբուծության, սերմնաբուծության մի շարք ճյուղերում: