Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Թրամփն առաջ է անցել արհեստական բանականությունից՝ համաշխարհային տնտեսության ռիսկերի թոփում
22/01/2026 18:39
Կիսվել

Թրամփն առաջ է անցել արհեստական բանականությունից՝ համաշխարհային տնտեսության ռիսկերի թոփում

Աշխարհաքաղաքական հակամարտությունները վերջին եռամսյակի ընթացքում առաջին անգամ դարձել են համաշխարհային տնտեսության գլխավոր ռիսկը՝ պորտֆելային կառավարիչների կարծիքով: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Bank of America-ի հունվարյան ուսումնասիրությանը։ Հունվարի 9-15-ն անցկացված հարցմանը մասնակցել են 227 ֆոնդերի ներկայացուցիչներ, որոնց կառավարման ներքո գտնվող ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է 646 մլրդ դոլար։ Հարցվածների գրեթե մեկ երրորդը՝ 28%-ը, գեոպոլիտիկ լարվածությունն անվանել է ընթացիկ տարվա հիմնական սպառնալիքը։ Սա առաջին տեղից դուրս է մղել «արհեստական բանականության փուչիկի» վերաբերյալ մտավախությունները, որոնք գերակշռում էին անցած տարվա չորրորդ եռամսյակում։

Ներդրողների աճող անհանգստությունը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական կուրսի հետ։ Տարվա սկզբից ամերիկյան վարչակազմը նախաձեռնել է հատուկ գործողություն Վենեսուելայի ղեկավարի ձերբակալման ուղղությամբ, իրականացրել է հակաահաբեկչական գործողություն Սիրիայում և ավիակիր հարվածային խումբ է տեղափոխել Մերձավոր Արևելք՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Առավել մեծ անհանգստություն են առաջացրել Գրենլանդիան ԱՄՆ-ին որպես նոր նահանգ միացնելու ծրագրերի վերաբերյալ հայտարարությունները։

Չնայած գեոպոլիտիկ ռիսկերին՝ համաշխարհային տնտեսության վերաբերյալ կառավարիչների կանխատեսումները մնում են դրական։ Առաջիկա 12 ամիսներին տնտեսական աճի արագացում ակնկալող հարցվածների թիվը վատատեսներին գերազանցել է 38%-ով։ Սա դեկտեմբերյան ցուցանիշից բարձր է 20 տոկոսային կետով և առավելագույնն է՝ 2021 թվականի հուլիսից ի վեր։ Astero Falcon-ի ներդրումային դեպարտամենտի ղեկավար Ելենա Նեֆեդովայի կարծիքով՝ տրամադրությունների բարելավումը արտացոլում է ոչ թե տնտեսության արագացման հանդեպ հավատը, այլ կտրուկ անկման վախի անհետացումը։

Չափավոր լավատեսության ֆոնին ներդրողները շարունակում են ավելացնել ռիսկային դիրքերը։ Bank of America-ի հաշվարկներով՝ պորտֆելներում կանխիկի բաժինը մեկ ամսում նվազել է 0.1 տոկոսային կետով՝ հասնելով 3.2%-ի, ինչը դարձել է նոր պատմական նվազագույն։ Բարձր բաժնետոմսային կշիռ ունեցող պորտֆելների թիվը պահպանողականներին գերազանցել է 48%-ով։ Միաժամանակ աճել է հետաքրքրությունը հումքային ակտիվների, հատկապես ոսկու նկատմամբ։ Ելենա Նեֆեդովան դա բացատրում է դեգլոբալիզացիայով, պաշտպանական ծախսերի աճով և FIAT արժույթների նկատմամբ վստահության նվազումով։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21