Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
ԱՄՆ ֆինանսների նախարարը դժգոհություն է հայտնել՝ ԵՄ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի կապակցությամբ
29/01/2026 15:24
Կիսվել

ԱՄՆ ֆինանսների նախարարը դժգոհություն է հայտնել՝ ԵՄ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի կապակցությամբ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դժգոհություն է հայտնել ԵՄ-ի՝ Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու որոշման կապակցությամբ։ Այդ մասին նա հայտարարել է CNBC News-ին տված մեկնաբանության մեջ։

«Եվրոպան գնում է նավթավերամշակման արտադրանք, որը Հնդկաստանում արտադրվում է ռուսական՝ պատժամիջոցների տակ գտնվող նավթից։ ԵՄ-ն չէր ցանկանում բարձրացնել մաքսատուրքերը հնդկական ապրանքների վրա, քանի որ վարում էր սեփական առևտրային բանակցությունները: Եվրոպացիները չցանկացան միանալ մեզ։ Ես եվրոպացիներից հիասթափված եմ», – ասել է նա։

Եվրահանձնաժողովը հունվարի 27-ին հայտարարել է, որ Եվրամիությունն ու Հնդկաստանը ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքը։

«ԵՄ-ն և Հնդկաստանը հաջողությամբ ավարտել են պատմական, հավակնոտ և առևտրային առումով նշանակալի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սա նմանատիպ ամենախոշոր գործարքն է, որը երբևէ կնքվել է որևէ կողմի կողմից», – նշված է մամուլի հաղորդագրությունում։

Ավելի ուշ ԵՀ մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն նշել է, որ «այսօր տեղի ունեցածը ավելի շուտ խորհրդանշական արարողություն էր։ Պաշտոնական ստորագրումը՝ ընթացակարգով նախատեսված ձևաչափով, դեռ առջևում է»։

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36