2025թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտահանումը նվազել է 36․1%-ով
2025թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 21,430.3 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 29%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 4,639․5մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանն արտահանել է 8,395.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 13,034.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 36․1%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 23․6%։
