Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ  «կոկաին» տեսակի թմրամիջոց
02/02/2026 12:59
Կիսվել

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ  «կոկաին» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է  հետևողական և անզիջում պայքար  մղել  ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Միջազգային գործընկերների հետ, համագործակցության շրջանակում, օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգութան դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել, որ Հայաստան  է ժամանել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Որոնողական աշխատանքների արդյունքում Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին հայտնաբերվել և հրավիրվել է  մաքսային հսկողության գոտի և ռենտգենային սկանավորման միջոցով ենթարկվել անձնական մաքսային զննման:  Արդյունքում, նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ: Ռ.Դ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։

Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ  իրականացրել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ: Պարզվել է թմրամիջոցների ՀՀ ներկրումը և հանրապետության տարածքում դրանց հետագա իրացումը կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում, Երևանի հասցեներից մեկում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ևս 2 քաղաքացի:   Ձերբակալվածներ Ռ․Դ․-ն, Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69