Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՀ նախագահը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի բովանդակությունը
09/02/2026 12:36
Կիսվել

ԵՀ նախագահը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի բովանդակությունը

ԵՀ-ն ներկայացնում է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթը: Այս մասին հատուկ հայտարարությամբ հայտնել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Նոր պատժամիջոցների փաթեթը ընդգրկում է էներգետիկան, ֆինանսական ծառայությունները և առևտուրը։ Էներգետիկայի ոլորտում մենք ներմուծում ենք ռուսական նավթի ծովային փոխադրումների լիակատար արգելք։ Սա էլ ավելի կկրճատի Ռուսաստանի եկամուտները էներգակիրներից և կբարդացնի նրա նավթի համար գնորդներ գտնելը»:

20-րդ հակառուսական պատժամիջոցների փաթեթի շրջանակում ԵՄ-ն նախատեսում է արգելել ՌԴ-ից նավթի փոխադրման սպասարկումը:

ԵՀ նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն բարդացնում է Ռուսաստանի կողմից տանկերների ձեռքբերումը և ներմուծում է «լայնածավալ արգելքներ՝ գազատար տանկերների և սառցահատների տեխնիկական սպասարկման և այլ ծառայությունների մատուցման վրա», որպեսզի ավելի խորացնի գազի արտահանման նախագծերի խաթարումը։

Նրա խոսքով՝ սա լրացնում է ԵՄ-ի կողմից հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը, որը համաձայնեցվել էր 19-րդ փաթեթի և RepowerEU կարգավորման շրջանակում։

«Այնուհետև մենք ներկայացնում ենք միջոցառումների երկրորդ բլոկը, որը միտված է ռուսական բանկային համակարգի հետագա սահմանափակմանը և տնտեսական գործունեության ֆինանսավորման համար այլընտրանքային վճարային ուղիներ ստեղծելու նրա կարողության նվազեցմանը»:

ԵՄ-բ ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում նախատեսում է նաև լրացուցիչ արտահանման սահմանափակումներ։

«Մենք ներմուծում ենք լրացուցիչ արտահանման սահմանափակումներ այն ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք Ռուսաստանն օգտագործում է մարտի դաշտում, օրինակ՝ պայթուցիկ նյութերի արտադրության համար կիրառվող նյութերը»:

Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է ամոնիակի քվոտա սահմանել՝ ներմուծումը սահմանափակելու նպատակով։

Դրանից զատ, ըստ հայտարարության, ԵՄ-ն նախատեսում է ներմուծման նոր արգելքներ մետաղների, քիմիական նյութերի և կարևորագույն հանքանյութերի վրա, որոնք դեռ չեն հայտնվել պատժամիջոցների տակ, ընդհանուր առմամբ ավելի քան 570 մլն եվրոյի չափով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52