
Հայաստանը և Եգիպտոսը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին հուշագիր
Հոկտեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ եգիպտական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ-ում ԵԱՀ դեսպան Մոհամեդ Ալաա Էլդին Էլլեյսին, իսկ հայկական կողմից հուշագրի ստորագրման համար լիազորված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:
Հուշագիրը նպատակ ունի զարգացնել զբոսաշրջության բնագավառում հայ-եգիպտական համագործակցությունը: