Պետական եկամուտների կոմիտեն գործարարների համար կազմակերպում է հերթական դասընթացը
2013 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուսումնական կենտրոնը կազմակերպում է քառօրյա դասընթաց՝ «Մաքսային հայտարարագրերի լրացում TWM աշխատանքային միջավայրում» և «ԱՏԳ ԱԱ կոդերի դասակարգում և որոշում» թեմաներով:
Դասընթացի նպատակն է գործարար միջավայրի իրազեկության ապահովումը և բիզնես գործընթացների բարելավումը:
Դասընթացները տեղի կունենան Իսակով 10 հասցեում (Արարատյան տարածաշրջանային մաքսատուն, 7-րդ հարկ):
ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել trainingcenter@customs.am էլեկտրոնային հասցեին (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և դասընթացի մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար):
Համապատասխան վճարումը պետք է կատարել մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ (Արդշինինվեստբանկ ՓԲԸ Հ/Հ 2470102790880000):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 060 544 982, 060 544 983 հեռախոսահամարներով: