Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
2026թ․-ի հունվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․8%-ով
16/02/2026 20:14
Կիսվել

2026թ․-ի հունվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․8%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 5.9%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 9.0%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվարի համեմատ նվազել են 0․3%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվարի համեմատ նվազել են 0․1%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 0․7%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 3%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 4․3%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 0․5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 0․2%-ով։

Կրթության գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 8.3%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվարի համեմատ աճել են 3․2%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվարի համեմատ նվազել են 2․2%-ով։

Սննդամթերքի գներ: 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.9%, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 4.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2026թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.2-6.2%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 4.3%-ով:

2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ ձավարի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 5.5%-ով, հաճարինը՝ 6.5%-ով, մակարոնեղենինը՝ 8.2%-ով, հնդկացորենինը՝ 10.2%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.5%, 0.4%, 3.0%, 0.1%, 0.6%-ով: Թռչնամսի գինը 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ աճել է 4.5%-ով, տավարի, խոզի և գառան մսերինը՝ համապատասխանաբար 12.8%, 13.1% և 14.1%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2%, 0.7%, 0.1% և 0.4%-ով: 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է պահածոյացված կաթի՝ 1.9%, թարմ կաթի՝ 5.4%, պանրի՝ 6.4%, կաթնաշոռի՝ 6.6%, մածունի՝ 6.7%, թթվասերի՝ 8.9%, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6%, 0.9%, 1.6%, 0.1%, 0.1%, 0.5% գնաճ:

Ձվի գինը 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ աճել է 11.7%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.5%-ով: 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի և մարգարինի՝ 7.3% և 9.8%, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% և 1.2% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.2%, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:

2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 6.5%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Թեյի, սուրճի, շոկոլադի և կակաոյի գները 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 2.6%, 9.0%, 12.7% և 36.0%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.7%, 0.4%, 2.1% և 3.8%-ով: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ հանրապետությունում աճել են 6.5% և 10.8%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% և 2.3%-ով:

Միաժամանակ, 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի՝ 2.2% և «Խեկ» սառեցրած ձկան՝ 24.6% գնաճ, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.1% և 1.9% գնանկում: Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.9% գնանկում և 4.5% գնաճ, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 21.7% և 11.0% գնաճ:

2026թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 17.57%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.55% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.46 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 0.9%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2026թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4-0.1%-ով, իսկ 6-ում արձանագրվել է 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով: 2026թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.5% և 1.6%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 5.7% և 3.3% գնանկում:

2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 9.2%, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 19.0% գնաճ, ընդ որում, 2026թ. հունվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 223.8 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ սակագներն աճել են 2.6%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2026թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2-1.2%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Էջմիածնում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով:

Արտարժույթի շուկա: 2026թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 2.0% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.4% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2026թ. հունվարին 2025թ. հունվարի համեմատ սպառողական գների 3.8% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 4.5% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների` 1.7% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 1.7% նվազում: 2026թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 380.0 դրամ (2025թ. հունվարին այն կազմել է 397.9 դրամ):

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85