2025թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2․07 տրլն դրամ (-1․3%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,072,934 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է անկում 1․3%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 16․8%-ով և կազմել 1,152,023 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 62․8%-ով և կազմել 211,013 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 34․6%-ով և կազմել 697,905 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը աճել է 58․9%-ով և կազմել 10,694 մլն դրամ։
