Նոր սթրես-թեստեր՝ եվրոպական բանկերի համար
Ընթացիկ տարվա նոյեմբերից Եվրոպական կենտրոնական բանկը կմեկնարկի Եվրոպայում գործող բանկերի հաշվեկշիռների ստուգման եռաստիճան գործընթաց: Առաջին փուլում նախատեսվում է գնահատել եվրոպական բանկերի համար առկա գլխավոր ռիկսերը, մասնավորապես, այն ռիսկերը, որոնք կապված են իրացվելիության և փոխառու միջոցների մակարդակի հետ: Երկրորդ փուլում կգնահատվի բանկերի ակտիվների որակը: Երրորդ փուլում կանցկացվեն սթրես-թեստեր, որոնք կգնահատեն բանկերի կապիտալի համարժեքությունը:
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին վստահ է, որ նախատեսվող ստուգումները թույլ կտան եվրոպական բանկերին «շահել» մասնավոր հատվածի վստահությունը: Միևնույն ժամանակ, Մարիո Դրագին կարծիք է հայտնել, որ այն բանկերը, որոնք չեն հաղթահարի սթրես-թեստերը, ստիպված կլինեն մեկնարկել սնանկ ճանաչվելու գործընթաց: