Թրամփը դիտարկում է մաքսատուրքերի պահպանումը
Դոնալդ Թրամփի վարչակազմը շտապ մշակումէ իրավական ռազմավարություններ, որոնք թույլ կտան կառավարությանը պահել միլիարդավոր դոլարների մաքսային մուտքեր, որոնք, Գերագույն դատարանի կարծիքով, հավաքագրվել են անօրինական կերպով։
Քննարկումների ընթացքին ծանոթ անձանց խոսքով՝ նախնական գաղափարները ներառում են միջոցառումներ, որոնք միտված են ընկերություններին հետ պահելու փոխհատուցում պահանջելուց, կանխելու կառավարության կողմից գումարների վերադարձը կամ այլ կերպ պահպանելու մաքսատուրքերից ստացված եկամուտների առնվազն մի մասը։
Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ գաղափարներից մեկը ենթադրում է հայտարարել վերջին մեկ տարվա ընթացքում հավաքագրված մաքսատուրքերի վճարման օրինականության մասին՝ հիմնվելով թարմացված մաքսային դրույթների փաթեթի վրա, որը վարչակազմը ներկայում մշակում է տարբեր իրավական նորմերի հիման վրա։
Մեկ այլ տարբերակ թույլ կտա ընկերություններին շրջանցել սպասվող երկար հերթը՝ միջոցների վերադարձ ստանալու համար, եթե նրանք համաձայնվեն փոխանցել գումարի մի մասը պետությանը:
