
Դեղերի մաքսային ձևակերպումը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ
Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է դեղերի և դեղանյութերի ներմուծման «Մեկ պատուհան» համակարգ:
Նոյեմբերի 1-ից դեղեր ներմուծող յուրաքանչյուր ընկերություն, մուտք գործելով trade.customs.am կամ trade.gov.am նորաստեղծ կայքեր, առողջապահության նախարարությանը և դեղերի ու տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իր գրասենյակից առցանց դեղերի ներմուծման հավաստագրի հայտ ներկայացնելու հնարավորություն կունենա: Հենց գրասենյակից գործարարները կկարողանան հետևել հայտի մշակման ողջ գործընթացին` արդյունքում ստանալով ներմուծման հավաստագիրն էլեկտրոնային տարբերակով:
Պետական եկամուտների կոմիտեում վստահ են, որ հավաստագրում առկա դեղերի, ղեղանյութերի անունների, նկարագրությունների ու ծածկագրերի ավտոմատ զետեղումը թույլ կտա բացառել մեխանիկական սխալները և նվազեցնել ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածը։