Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Եվրագոտու ՀՆԱ-ի աճի գնահատականը չորրորդ եռամսյակում 0.3%-ից 0.2% է իջեցվել
09/03/2026 17:39
Կիսվել

Եվրագոտու ՀՆԱ-ի աճի գնահատականը չորրորդ եռամսյակում 0.3%-ից 0.2% է իջեցվել

Եվրագոտու տնտեսությունը 2025 թվականի չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.2%-ով:

Ավելի վաղ հաղորդվում էր 0.3% աճի մասին։ Փորձագետները չէին սպասում գնահատականի վերանայման:

Տարեկան արտահայտությամբ եվրագոտու ՀՆԱ-ի աճի գնահատականը նույնպես նվազեցվել է՝ 1.4%-ից մինչև 1.2%։ Վերլուծաբանները միջինում կանխատեսում էին ցուցանիշի վերանայում մինչև 1.3%։

Համեմատության համար՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում եվրագոտու տնտեսությունն աճել էր 0.3%-ով նախորդ երեք ամիսների համեմատ և 1.4%-ով՝ 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ։

Եվրագոտում սպառողական ծախսերը հոկտեմբեր-դեկտեմբերին աճել են 0.4%-ով՝ երրորդ եռամսյակի համեմատ, պետական ծախսերը՝ 0.5%-ով, իսկ համախառն կապիտալ ներդրումները՝ 0.6%-ով։

Միևնույն ժամանակ արտահանումը նվազել է 0.4%-ով, իսկ ներմուծումը՝ 0.2%-ով։

Տարածաշրջանի խոշոր տնտեսություններից Գերմանիայի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.3%-ով, Իտալիայինը՝ նույնչափ, Ֆրանսիայինը՝ 0.2%-ով, Իսպանիայինը՝ 0.8%-ով։

Ամբողջ 2025 թվականի արդյունքներով եվրագոտու տնտեսությունն աճել է 1.4%-ով (2024-ին՝ 0.9%), իսկ ԵՄ-ի տնտեսությունը՝ 1.5%-ով (2024-ին՝ 1.1%)։

Չորրորդ եռամսյակում ԵՄ ՀՆԱ-ն աճել է 0.2%-ով՝ եռամսյակային և 1.4%-ով՝ տարեկան արտահայտությամբ։

Եվրագոտու՝ 2026 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի դինամիկայի նախնական տվյալները կհրապարակվեն ապրիլի 30-ին։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12