Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը
Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը: Այս մասին հաղորդում է Bloomberg՝ հղում տալով ինֆորմացված աղբյուրներին։
Սաուդյան Արաբիան աշխարհի խոշորագույն նավթարտահանողն է՝ օրական 10 միլիոն բարել նավթ արտադրելով և մոտ 7 միլիոն բարել արտահանելով։
Հորմուզի նեղուցով նավերի անցումը գրեթե ամբողջությամբ փակվել է Իրանի կողմից՝ ի պատասխան Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների։ Նեղուցով անցնում է համաշխարհային նավթի հոսքերի մոտ 20%-ը։
