Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Մաքսատուրքերն արդեն կրճատել են Մեծ Բրիտանիայի արտահանումը ԱՄՆ
12/03/2026 19:25
Կիսվել

Մաքսատուրքերն արդեն կրճատել են Մեծ Բրիտանիայի արտահանումը ԱՄՆ

ԱՄՆ արտահանվող բրիտանական ապրանքների ընդհանուր արժեքն անցած տարի նվազել է 10.3%-ով՝ հասնելով 59.2 միլիարդ ֆունտ ստեռլինգի, այն բանից հետո, երբ ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտան։ Այս մասին նշվում է բիզնես խորհրդատուների և վավերացված հաշվապահների Lubbock Fine-ի կողմից իրականացված առևտրային ցուցանիշների վերլուծությունում։

Բրիտանական ապրանքների արտահանումն ԱՄՆ անցած տարի նվազել է առաջին անգամ՝ համավարակից ի վեր։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի խոշորագույն առևտրային գործընկերը, սակայն ի հայտ են եկել նոր առևտրային խոչընդոտներ։ Նախագահ Դոնադ Թրամփն անցած տարի պաշտոն վերադառնալուց հետո սահմանել է մաքսատուրքեր մի շարք ներմուծվող ապրանքների վրա։

Շատ ոլորտներում գրանցվել է ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալների նվազում։ Հագուստի արտահանումը նվազել է ավելի քան 25%-ով՝ հասնելով 288.7 միլիոն ֆունտի։ Կոշիկի արտահանումը նվազել է 21.2%-ով՝ մինչև 33.5 միլիոն ֆունտ, իսկ արվեստի գործերի վաճառքը կրճատվել է 16.4%-ով՝ մինչև 1.2 միլիարդ ֆունտ։

ԱՄՆ արտահանվող ավտոմեքենաների արժեքը նվազել է 28.1%-ով՝ հասնելով 7.5 միլիարդ ֆունտի, չնայած այն հանգամանքին, որ մայիսին կառավարությունը Վաշինգտոնի հետ համաձայնեց առևտրային գործարք, որի շրջանակում բրիտանական ավտոմեքենաների վրա մաքսատուրքը նվազեցվեց 25%-ից մինչև 10%։ Ավտոմեքենաները հանդիսանում են Մեծ Բրիտանիայի արտահանման հիմնական ոլորտներից մեկը։

Բրիտանական արտահանումը կարող է բախվել նաև լրացուցիչ մաքսատուրքերի, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ ապագայում կներդնի համաշխարհային 15% մաքսատուրք։

Lubbock Fine-ի գործընկեր Ալեքս Ալթմանը նշել է, որ մաքսատուրքերը արդեն նվազեցրել են ԱՄՆ արտահանվող բրիտանական ապրանքների արժեքը, և հաշվի առնելով, որ նոր մաքսատուրքեր են սպասվում, առևտրի ծավալները կշարունակեն նվազել։

Անցած տարի ԱՄՆ-ին բաժին է ընկել Մեծ Բրիտանիայի արտահանած 379.8 միլիարդ ֆունտ արժողությամբ ապրանքների 15.6%-ը։ Երկրորդ տեղում գտնվող Գերմանիան ընդունել է ընդհանուր արտահանման 8.9%-ը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69