Ամփոփվել են Երևանում աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները
Մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաղթող են ճանաչվել միջազգային 2 կազմակերպություններ:
Համաձայն պայմանագրի, 2014 թվականի ապրիլի 1-ից այս ընկերությունները կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները:
Սպասվում է, որ ադեն եկող գարնանը կհայտարարվի նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման և շահագործման միջազգային մրցույթ:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում բիզնես ծրագրեր էին ներկայացրել ութ կազմակերպություններ:
Քաղաքապետարանում վստահ են, որ հաղթող կամզկաերպությունները կապահովեն եվրոպական ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում: