Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար
30/03/2026 21:02
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 463․9 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 13․48%-ով կամ 72․3 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 27․07%-ով կամ 59․5 մլն դոլարով և կազմել 160․4 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 34․57%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 71․4 մլն դոլար, -45․72% կամ -60․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 15․4%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 61․2 մլն դոլար, 60․66% կամ 23․1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 13․19%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 22․1 մլն դոլար, -9․37% կամ -2․29 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․76%-ը:

Հինգերորդը Շվեցարիան է՝ 21․8 մլն դոլար, +57․05% կամ +7․9 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․7%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 12․01 մլն դոլար, +129․48% կամ +6․77 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․59%-ը։

Յոթերորդը Նիդեռլանդներն է՝ 8․9 մլն դոլար, +73․11% կամ +3․77 մլն դոլար։ Նիդեռլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․92%-ը։

Ութերորդ տեղում Բելառուսն է՝ 7․2 մլն դոլար, +36․54% կամ +1․9 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․55%-ը։

Իններորդ հորիզոնականում Սլովակիան է՝ 6․5 մլն դոլար, +10․06% կամ +0․6 մլն դոլար։ Սլովակիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․39%-ը։

Տասնյակը եզրափակում է Վրաստանը՝ 5․9 մլն դոլար, +23․67% կամ +1․13 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․27%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 22․08%-ով և կազմել 182 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 23․26%-ով և կազմել 176․5 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 39․23%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․06%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 49․99%-ով և կազմել 54․3 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների11․71%-ը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12