Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 51885.85-2.79 TOPIX - 3542.34-2.94
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.79-0.81 SSEC - 3923.29+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
30/03/2026  CBA:  USD - 377.54+0.36 GBP - 499.41-2.24
30/03/2026  CBA:  EURO - 433.76-0.37
30/03/2026  CBA:  GOLD - 54672+630 SILVER - 822.91+6.91
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար
30/03/2026 21:55
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 811․8 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 11․16%-ով կամ 102․03 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 44․69%-ով կամ 141․3 մլն դոլարով և կազմել 174․9 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 21․54%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 95․76 մլն դոլար, -23․63% կամ -29․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․8%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 44․5 մլն դոլար, -10․45% կամ -5․2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․48%-ը։

Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 44․2 մլն դոլար, +20․89% կամ +7․6 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 5․45%-ը։

Հինգերորդ տեղում Իրանին է՝ 43․1 մլն դոլար, +5․01% կամ +2․1 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․31%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 39․7 մլն դոլար, +27․56% կամ +8․6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 4․89%-ը։

Գերմանիան յոթերորդն է՝ 33․1 մլն դոլար, +52․16% կամ +11․3 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 4․08%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 21․4 մլն դոլար, -10․18% կամ -2․3 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․63%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 15․7 մլն դոլար, +16․81% կամ +2․3 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․94%-ը։

Տասնյակը եզրափակում է Շվեցարիան՝ 12․4 մլն դոլար, +473․89% կամ +10․2 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում ներմուծման 1․52%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 36․88%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 46․75%-ով և կազմել 5․2 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 47․57%-ով և կազմել 5․02 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 4․9%-ով և կազմել 2․1 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2026թ. հունվարին Հայաստան է ներմուծվել 167․9 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -45․3%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 128․6 մլրդ դոլար՝ -20․4%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 41․8 մլն դոլար՝ +2․3%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 39․8 մլն դոլար է՝ -42․4%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 37․7 մլն դոլար՝ +73․4%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 22 մլն դոլար՝ +3․6%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 7․9 մլն դոլար՝ -47․3%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 10․5 մլն դոլար՝ +22․8%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 6 մլն դոլար՝ -22․2%։

30/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.36
Եվրո (EUR)
433.76
-0.37
Ռուբլի (RUR)
4.6501
+0.0216
Լարի (GEL)
139.96
+0.12
54672
+630
Արծաթ
822.91
+6.91