Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 433.00+1.00 EUR SELL - 437.50+1.50
OIL:  BRENT - 106.73+1.39 WTI - 104.70+1.72
COMEX:  GOLD - 4688.30+0.26 SILVER - 73.14-1.47
COMEX:  PLATINUM - 1926.60-1.38
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.34+0.39 EUR/GBP - 1.1547-0.13
FOREX:  EUR/USD - 1.1547-0.13 GBP/USD - 1.3243+0.05
STOCKS RUS:  RTSI - 1076.44-0.81
STOCKS US: DOW JONES - 46565.74+0.48 NASDAQ - 21840.95+1.16
STOCKS US: S&P 500 - 6575.32+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 53739.68+5.24 TOPIX - 3670.90+4.95
STOCKS CHINA:  HANG SENG - 25294.03+2.04 SSEC - 3948.55+1.46
STOCKS EUR:  FTSE100 - 10364.79+1.85 CAC40 - 7981.27+2.10
STOCKS EUR:  DAX - 23298.89+2.73
01/04/2026  CBA:  USD - 377.23+0.07 GBP - 501.72+3.87
01/04/2026  CBA:  EURO - 437.55+5.36
01/04/2026  CBA:  GOLD - 55891+971 SILVER - 881.54+23.63
Վրաստանի խորհրդարանը բարձրացրել է երեք տարուց հին ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը
02/04/2026 11:48
Կիսվել

Վրաստանի խորհրդարանը բարձրացրել է երեք տարուց հին ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը

Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով վերջնական ընթերցմամբ ընդունել է վիճահարույց օրենք, որը նախատեսում է կտրուկ բարձրացնել մարդատար ավտոմեքենաների ներմուծման տուրքերը՝ կախված դրանց տարիքից։

Ամենամեծ բարձրացումը վերաբերում է վեց տարուց հին մեքենաներին՝ միանգամից 560%։

Փոփոխությունները կվերաբերեն այն տրանսպորտային միջոցներին, որոնք 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ դեռ չեն գտնվել Վրաստան տեղափոխման գործընթացում։

Գործող սանդղակը վերացվում է, և դրա փոխարեն սահմանվում են հետևյալ կանոնները․

  • մինչև 3 տարվա ավտոմեքենաների համար մնում է 1.5 լարի՝ 1 սմ³-ի դիմաց,
  • 3 տարվա ավտոմեքենաների համար՝ այժմ 1.4 լարի՝ 1 սմ³-ի դիմաց, կլինի 1.5 լարի (7%-ով ավելի),
  • 4 տարվա ավտոմեքենաների համար՝ այժմ 1,2 լարի՝ 1 սմ³-ի դիմաց, կլինի 1,5 լարի (25%-ով ավելի),
  • 5 տարվա ավտոմեքենաների համար՝ այժմ 1 լարի՝ 1 սմ³-ի դիմաց, կլինի 1.5 լարի (50%-ով ավելի),
  • 6 տարվա ավտոմեքենաների համար՝ այժմ 0.8 լարի, կլինի 1.5 լարի (88%-ով ավելի),
  • 6 տարուց ավելի հին ավտոմեքենաների համար՝ այժմ 0.8 լարի, կլինի 4.5 լարի (560%-ով ավելի)։

Ռեգո Ինշուրանս

Էլեկտրամոբիլները նախկինի պես կազատվեն ակցիզային հարկից։

Հիբրիդների համար բազային դրույքաչափը նվազեցվում է 60%-ով, աջ ղեկով մեքենաների համար այն եռապատկվում է, իսկ աջ ղեկով էլեկտրամոբիլների համար սահմանվում է ֆիքսված դրույքաչափ։

Ինչպես նշվում է բացատրական գրությունում, փոփոխությունները նպատակ ունեն նպաստել ավտոպարկի թարմացմանը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Վրաստան ներմուծվող մեքենաների զգալի մասը 6 տարուց հին է, ինչը բացասաբար է անդրադառնում օդի որակի, ճանապարհային երթևեկության անվտանգության և էներգաարդյունավետության վրա։

Ավտոմեքենաներ ներմուծողների ասոցիացիայում նշում են, որ այս փոփոխությունները, բնակչության ցածր գնողունակության պայմաններում, կարող են փլուզել Վրաստանի ավտոշուկան։

Խորհրդարանական փաստաթղթում չի ներկայացվում հստակ կանխատեսում այն մասին, թե փոփոխությունները որքանով կազդեն պետական բյուջեի եկամուտների վրա։ Անցյալ տարի ավտոմեքենաների մաքսային ձևակերպման ակցիզային հարկից բյուջե է մուտքագրվել 329 միլիոն լարի։

2025 թվականի վերջի դրությամբ՝ երկրում գրանցված էր 1 914 908 ավտոմեքենա՝ 6.9%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Միևնույն ժամանակ բնակչության հիմնական մասը չի կարող իրեն թույլ տալ նոր մեքենաներ գնել, իսկ ավտոպարկի 80.4%-ը 10 տարուց հին է։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

01/04/2026
դրամ
Դոլար (USD)
377.23
+0.07
Եվրո (EUR)
437.55
+5.36
Ռուբլի (RUR)
4.6646
+0.0363
Լարի (GEL)
140.01
+0.19
55891
+971
Արծաթ
881.54
+23.63