
Կառավարությունը հավանություն է տվել 2 ֆինանսական նախագծի
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն՝ կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: