2026թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 45,004.6 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1․2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 3․8%-ով և կազմել 21,969.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 0․3%-ով և կազմել 475.1 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 30․8%-ով և կազմել 865.0 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․4%-ով՝ կազմելով 1,222.3 տոննա։
