Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Orange Հիմնադրամը և «Շեն»-ը շարունակում են բարեգործական ծրագրեր իրականացնել գյուղական համայնքներում
11/11/2013 15:15
Կիսվել

Orange Հիմնադրամը և «Շեն»-ը շարունակում են բարեգործական ծրագրեր իրականացնել գյուղական համայնքներում

Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերի իրականացումը, որոնց առանցքում գյուղական համայնքներն են, երեխաները, նրանց կրթությունը, առողջությունը, նախադպրոցական և մարզական դաստիարակությունը:

Orange ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ գյուղում հասարակական կյանքի բարելավմանն ուղղված երկու նոր նախաձեռնություն է կյանքի կոչվել Գեղարքունիքի մարզում՝  սարքավորումների, կահույքի և ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրմամբ:

Առաջին նախաձեռնությունն իրականացվել է Orange Հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում: Նշված նախաձեռնության շնորհիվ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի նորակառույց մանկապարտեզն այսուհետ երեխաներին կընդունի գեղեցիկ կահավորված շենքում: Կարճաղբյուրը 2300 բնակիչ ունեցող մեծ գյուղ է, որի հասարակական բնականոն կյանքը կազմակերպելու համար կենսական նշանակություն ունի մանկապարտեզի առկայությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն կազմակերպել 65 երեխաների նախադպրոցական դաստիարակության գործընթացը՝ օգնելով վերջիններիս վաղ տարիքից ինտեգրվել հասարակությանը, այլև գյուղի կանանց հնարավորություն կտա աշխատել: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է 3,800,000 դրամ: Ծրագրի իրականացման՝  մասնավորապես մանկապարտեզի շենքի վերանորոգման գործում, իրենց զգալի ներդրումն են ունեցել տեղի համայնքը,  «Շեն» և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունները:

Երկրորդ նախաձեռնությունն իրականացվել է 2800 բնակիչ ունեցող և Ադրբեջանի սահմանից ոչ հեռու գտնվող Մեծ Մասրիկ գյուղում, որտեղ ստեղծվել է Orange-ի լայնաշերտ ինտերնետով զինված համակարգչային կենտրոն: Գյուղի բնակիչներն առաջին անգամ հնարավորություն ունեն ձեռք բերել համակարգչային գիտելիքներ և օգտվել ինտերնետից՝ առանց տանը համակարգիչ ունենալու անհրաժեշտության: Նորաբաց համակարգչային կենտրոնը զինված է 7 համակարգիչներով, տպիչ սարքով, Orange-ի MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, ինչպես նաև կահավորված է հարմարավետ կահույքով: Համակարգչային կենտրոնը տեղի բնակիչներին թույլ կտա ոչ միայն կապվել արտաքին աշխարհի հետ, այլև մասնակցել համակարգչային դասընթացների: Ծրագրի իրականացման համար Orange-ն, ընդհանուր առմամբ, հատկացրել է 2,348,860 դրամ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98