Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մարտին Ֆրանսիայում գնաճը թարմացրել է առավելագույնը՝ 2024 թվականից ի վեր
15/04/2026 12:31
Կիսվել

Մարտին Ֆրանսիայում գնաճը թարմացրել է առավելագույնը՝ 2024 թվականից ի վեր

Ֆրանսիայում սպառողական գները, որոնք համադրված են ԵՄ չափանիշներին, մարտին տարեկան արտահայտությամբ աճել են 2%-ով: Այս մասին  հայտնում է երկրի ազգային վիճակագրական վարչությունը, որը հրապարակել է վերջնական տվյալները։

Գնաճը արագացել է փետրվարի համեմատ, երբ այն կազմել էր 1.1%, և հասել է առավելագույն մակարդակին՝ 2024 թվականի օգոստոսից ի վեր։

Մարտյան գնաճի նախնական գնահատականը կազմում էր 1.9%, և Trading Economics-ի հարցված վերլուծաբանները չէին սպասում դրա վերանայմանը։

Անցյալ ամսվա գնաճի արագացումը հիմնականում պայմանավորված էր էներգակիրների գների աճով՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի հետևանքով։ Մարտին, վերջնական տվյալներով, դրանք թանկացել են 7.4%-ով (նախնական՝ 7.3%), այն դեպքում, երբ փետրվարին դրանց գները նվազել էին 2.9%-ով։

Միևնույն ժամանակ սննդամթերքի գների աճը դանդաղել է՝ 2%-ից հասնելով 1.8%-ի, ծառայությունների գների աճն արագացել է՝ 1.6%-ից հասնելով 1.7%-ի։ Արդյունաբերական ապրանքները մարտին էժանացել են 0.5%-ով (նախնական՝ 0.6%)՝ փետրվարի 0.2% անկումից հետո։

Նախորդ ամսվա համեմատ՝ Ֆրանսիայում սպառողական գները կտրուկ աճել են 1.1%-ով։ Փետրվարին դրանք աճել էին 0.7%-ով՝ ամսական արտահայտությամբ։

Ֆրանսիական չափանիշներով հաշվարկված գները մարտին տարեկան արտահայտությամբ աճել են 1.7%-ով և ամսական՝ 1%-ով։ Նախնական զեկույցում նշվում էր, որ ամսական աճը կազմում էր 0.9%։ Փետրվարին տարեկան ցուցանիշն աճել էր 0.9%-ով, իսկ ամսականը՝ 0.6%-ով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85