Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ռուսաստանի բանկը երկրորդ եռամսյակում սպասում է տնտեսության բարելավում
17/04/2026 12:00
Կիսվել

Ռուսաստանի բանկը երկրորդ եռամսյակում սպասում է տնտեսության բարելավում

Ռուսաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թվականի առաջին եռամսյակում կանխատեսելիորեն դանդաղել է՝ հարկային փոփոխություններին հարմարվելու ֆոնին, իսկ երկրորդ եռամսյակում հնարավոր է ավելի դրական դինամիկա։ Այդ մասին ասվում է ԿԲ-ի հետազոտությունների և կանխատեսումների դեպարտամենտի պատրաստած «Ինչի մասին են խոսում թրենդները» տեղեկագրում։

«2026 թվականի առաջին եռամսյակում կանխատեսելիորեն տեղի ունեցավ ռուսական տնտեսության սառեցում։ Դա մասամբ պայմանավորված է պահանջարկի որոշակի մասի տեղափոխմամբ դեպի 2025 թվականի 4-րդ եռամսյակ, ինչպես նաև բիզնեսի և սպառողների՝ հարկային նորամուծություններին հարմարվելու գործընթացով։ Փետրվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարվա սկզբին պահանջարկի նվազումը, հավանաբար, ժամանակավոր բնույթ ունի», – նշվում է ակնարկում։

Զեկույցի համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ռուսական տնտեսության դինամիկան զուսպ էր։ Միևնույն ժամանակ եռամսյակի ներսում տնտեսական ակտիվության շարժը բնութագրվում է ոլորտների միջև տարբեր ուղղվածությամբ և ոչ միանշանակությամբ։ Մասնավորապես՝ փետրվարի վիճակագրությունը վկայել է հիմնական ոլորտներում աճի մասին։ Սակայն արդյունաբերությունում գրանցվել է փոքր անկում, իսկ բնակչության սպառումը հունվարի համեմատ չի փոխվել։ Մարտին, հակառակը, օպերատիվ տվյալներով սպառումը ցույց է տվել աճ, մինչդեռ հարցումների ցուցանիշներն ու վճարային տվյալները ավելի շուտ մատնանշում են ընդհանուր տնտեսության սառեցում:

«Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ սպառողների հարմարվողականությունն ընդհանուր առմամբ ավարտվել է, և ոլորտը վերականգնել է աճը։ Իսկ մյուս ոլորտներում հարմարվողական գործընթացը ձգձգվում է։ Միաժամանակ արտահանման ոլորտներին հարմարվելու հարցում կօգնի այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով համաշխարհային գների և իրենց արտադրանքի պահանջարկի աճի պայմաններում դրանք դարձել են շահառուներ։ Կարելի է սպասել առնվազն ֆինանսական արդյունքների բարելավման այդ ոլորտներում»:

Երկրորդ եռամսյակի վերաբերյալՌուսաստանի բանկը կանխատեսում է, որ մանրածախ և կորպորատիվ վարկավորման չափավոր շարունակական աճը նույնպես հիմք է տալիս սպասել տնտեսության, ընդհանուր առմամբ, ավելի դրական դինամիկայի տարվա երկրորդ եռամսյակում։ Սա առաջին հերթին պետք է անդրադառնա խոշոր և միջին բիզնեսի վրա։ Սակայն տնտեսության հետհարմարվողական աճի տեմպերի մասին ավելի վստահ կարելի կլինի խոսել միայն 2026 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12