ԵԱՏՄ-ն վեց ամսով վերականգնել է Վիետնամից տեքստիլի ներմուծման մաքսատուրքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան վեց ամսով կիրառել է տրիգերային պաշտպանական միջոցառում` Վիետնամից ներմուծվող հագուստի որոշ տեսակների նկատմամբ, այդ թվում՝ տրիկոտաժի. այդ ապրանքների համար ժամանակավորապես կչեղարկվի ԵԱՏՄ տարածք ներմուծման արտոնյալ ռեժիմը։
Ինչպես հայտնել է ԵՏՀ-ի առևտրի բլոկը, վեց ամսվա ընթացքում տեքստիլ արտադրանքի նկատմամբ զրոյական մաքսատուրքի փոխարեն կգանձվի ներմուծման մաքսատուրք՝ ըստ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի գործող դրույքաչափի։
Այդ դրույքաչափը կախված է ապրանքի տեսակից և միջինում կազմում է 10%, սակայն ոչ պակաս, քան 1.875-2.2 եվրո` մեկ կիլոգրամի դիմաց։
ԵՏՀ-ում պարզաբանել են, որ զրոյական դրույքաչափի ժամանակավոր չեղարկման հիմքը 2025 թվականի արդյունքներով Վիետնամից տվյալ ապրանքների ներմուծման ծավալների գերազանցումն է՝ համաձայնագրով սահմանված տրիգերային մակարդակից։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց։
«Միջոցառման ընդունմամբ` մենք կապահովենք Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի պարամետրերի պահպանումը և կաջակցենք ԵԱՏՄ արտադրողներին», – նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
