ԱՄՆ-ում կստեղծվի աշխարհի ամենախոշոր ավիաընկերությունը
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաստատել է American Airlines և US Airways ընկերությունների միաձուլումը, որի արդյունքում կստեղծվի աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը: Այս մասին գրում է Reuters-ը:
Նշենք, որ ավելի վաղ American Airlines և US Airways ավիաընկերությունների ղեկավարները վերջնական համաձայնության էին եկել միաձուլման պայմանների շուրջ:
Սպասվում է, որ միաձուլման գործընթացը կավարտվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերից American Airlines ավիաընկերության սեփականատեր AMR խումբը գտնվում է սնանկ ճանաչվելու եզրին, ինչով և պայմանավորված՝ ձեռնարկվել էր բիզնեսի վերակազմավորման գործընթաց, և 2012 թվականի սեպտեմբերին պաշտոնապես մեկնարկել էին American Airlines և US Airways ավիաընկերությունների միաձուլման բանակցությունները: