
Հայաստանը կրճատել է մոլիբդենի արտահանումը
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրից արտահանվել է 4,7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 540 տոննա մոլիբդենի հանքաքար և խտահանք:
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոլիբդենի հանքաքարի և խտահանքի արտահանումը, բնաիրային արտահայտությամբ, կրճատվել է շուրջ 10%-ով: Միևնույն ժամանակ, արտահանված մետաղի ընդհանուր մաքսային արժեքը կրճատվել է 28%-ով` կապված համաշխարհային շուկայում մոլիբդենի գնի տատանումներով:
Նշենք, որ 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել էր 6,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 600,7 տոննա մոլիբդենի հանքաքար և խտահանք: