Տնտեսական

USD BUY - 370.00+0.00 USD SELL - 373.00-0.50
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 438.00-1.50
OIL:  BRENT - 103.39+5.32 WTI - 94.48+5.92
COMEX:  GOLD - 4732.50-0.46 SILVER - 77.89+1.31
COMEX:  PLATINUM - 2042.20-1.62
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.48+0.08 EUR/GBP - 1.1696-0.36
FOREX:  EUR/USD - 1.1696-0.36 GBP/USD - 1.3483-0.19
STOCKS RUS:  RTSI - 1159.98-0.40
STOCKS US: DOW JONES - 49490.03+0.69 NASDAQ - 24657.57+1.64
STOCKS US: S&P 500 - 7137.90+1.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 59585.86+0.40 TOPIX - 3744.99-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 26163.24-1.22 SSEC - 4106.26+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 10476.46-0.21 CAC40 - 8156.43-0.96
STOCKS EUR:  DAX - 24194.90-0.31
22/04/2026  CBA:  USD - 372.38-0.21 GBP - 503.38-0.03
22/04/2026  CBA:  EURO - 437.55-0.65
22/04/2026  CBA:  GOLD - 57189-473 SILVER - 945.87-4.13
ԵՄ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը կոչ է արել պատրաստվել երկարատև էներգետիկ ճգնաժամի
23/04/2026 12:30
Կիսվել

ԵՄ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը կոչ է արել պատրաստվել երկարատև էներգետիկ ճգնաժամի

Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը կանխատեսել է էներգետիկ ճգնաժամի երկարաժամկետ հետևանքներ և անկանխատեսելի զարգացումներ՝ խոստանալով պաշտպանել Եվրամիության առավել խոցելի քաղաքացիներին և եվրոպական տնտեսության որոշ ոլորտներ։

«Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր՝ մեր ծախսերը հանածո վառելիքի ներմուծման վրա աճել են ավելի քան 24 միլիարդ եվրոյով։ Սա օրական ավելի քան 500 միլիոն եվրո է։ Այս ծախսերը զգացվում են հենց հիմա՝ տներում և ձեռնարկություններում ամբողջ Եվրոպայում։ Բայց այս ճգնաժամի իրական հետևանքները երկարաժամկետ կլինեն», – հայտարարել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։

Եվրահանձնակատարը ԵՀ գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ միասին ներկայացրել է շտապ միջոցառումների ծրագիր՝ ուղղված Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով էներգակիրների գների կտրուկ աճի դեմ պայքարին և Եվրոպայի անցումը դեպի մաքուր էներգետիկա արագացնելուն՝ AccelerateEU նախաձեռնության շրջանակում։

Ծրագիրը նախատեսում է գործողությունների համակարգում՝ ինչպես միության մակարդակով, այնպես էլ յուրաքանչյուր անդամ պետության շրջանակում՝ էներգետիկ ճգնաժամին դիմակայելու արտակարգ քայլեր կիրառելու համար։ Այն ներառում է միջոցառումներ՝ ուղղված սպառողների և արդյունաբերության պաշտպանությանը գնային ցնցումներից, այդ թվում՝ առավել տուժածների համար պետական աջակցության ծրագրի միջոցով։ Ծրագիրը ներառում է նաև քայլեր՝ սեփական մաքուր էներգիայի անցումն արագացնելու և էներգետիկ փոխակերպման մեջ ներդրումները խթանելու ուղղությամբ։ Այն նախատեսում է ԵՄ էներգետիկ համակարգի արդիականացում՝ ցանցերի ուղղությամբ աշխատանքների արագացման և էլեկտրաէներգետիկայի ոլորտի աջակցման միջոցով՝ արտոնյալ հարկային քաղաքականությամբ։

Յորգենսենի խոսքով՝ կարևոր է ԵՄ քաղաքացիներին հստակ փոխանցել, որ «առաջիկա ամիսները լի են լինելու անորոշությամբ»։

«Ճգնաժամը տարբեր կերպ կազդի տարբեր անդամ պետությունների վրա։ Քանի որ մենք չենք կարող կանխատեսել ամեն ինչ, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Սակայն այս անորոշության պայմաններում կան բաներ, որոնցում կարող ենք վստահ լինել։ Մենք կարող ենք պաշտպանել մեր համայնքներում առավել խոցելի քաղաքացիներին։ Մենք կարող ենք պաշտպանել մեր տնտեսության առավել խոցելի ոլորտները, օրինակ՝ էներգատար արդյունաբերությունները։ Եվ, որ ամենակարևորն է, կարող ենք ձեռնարկել քայլեր, որոնք կպաշտպանեն մեզ ապագա ցնցումներից»։

Նա հանդես է եկել անդամ պետությունների միջև համակարգման օգտին և կոչ արել համատեղ գործողությունների, քանի որ, նրա կարծիքով, դրանք «կարող են պաշտպանել այս ճգնաժամի ամենածանր հետևանքներից»։

22/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.38
-0.21
Եվրո (EUR)
437.55
-0.65
Ռուբլի (RUR)
4.9558
-0.0094
Լարի (GEL)
138.46
-0.01
57189
-473
Արծաթ
945.87
-4.13